Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկ-արվեստագետ

Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս կապ ունի։

 

Ե՛վ բժշկությունը, և՛ արվեստը մասնագիտություններ են, որոնք նվիրվածություն են պահանջում։ Ըստ իս` պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, կա՛մ պետք է բժիշկ լինել, կա՛մ՝ արվեստագետ։

 

- Բժշկությունը բուժում է մարդու մարմինը, արվեստն էլ` հոգին։ Այդպե՞ս է։


- Միևնույն է` ես հավակնություն չունեմ ինձ արվեստագետ համարելու։ Բացարձակապես։ Արվեստի նկատմամբ պետք է բարձր նշաձող ունենալ։ Ես պրոֆեսիոնալ բժիշկ եմ` «ոտքից գլուխ»։ Ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ ես` նկարելու, գրելու բնական մղում ունեմ, և հասարակությանը ներկայացնելու ցանկությունը չէ, որ ինձ մղում է նկարելու կամ գրելու։ Նկարում եմ ինձ համար, բայց քանի որ նկարներս իմ աշխատասենյակում են` շատերն են տեսնում ու գնահատում։ Իբրև ինքն իրեն հարգող մարդ` ես գնահատում եմ պրոֆեսիոնալիզմը, որի նկատմամբ պետք է խիստ լինել, ուստի խիստ եմ և ինքս իմ նկատմամբ, ծայրագույնս խիստ։ Ահա՛ թե ինչու մեկ անգամ ևս շեշտում եմ, որ ես մասնագիտությամբ բժիշկ եմ։

 

- Ըստ Ձեզ` ո՞րն է արվեստի իրական խորհուրդը։


- Ես միշտ մտածել եմ դրա մասին։ Ստանիսլավ Լեմը (նա էլ բժիշկ էր) իր «Մագելանի ամպում» (ֆանտաստիկա շատ եմ սիրում, քանզի վերջինիս միջոցով կյանքի երևույթների վերաբերյալ կարելի է ավելի ազատ արտահայտվել), XXXII դարում տեղի ունեցող մի դրվագում համերգի ժամանակհնչեցնում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Ասածս այն է, որ էմոցիան գիտությամբ չես կարող փոխանցել սերունդներին, արվեստի միջոցով եսփոխանցում։ Երբ ես նայում եմ Ռեմբրանդի «Գիշերային դետք» նկարը, ինձ հասու է դառնում XVII դարի Հոլանդիան։ Երևի` արվեստը հենց դրա՛ համար է. այն զգացմունքները, որ ապրել են նման հանճարեղ մարդիկ` ներկի, երաժշտության, խոսքի միջոցով հաղորդել են մեզ, և մենք, ընկալելով նրանց ստեղծագործությունները, հասկանում ենք, որ ո՛չ մի տարբերություն չկա անտիկ աշխարհի և ներկա զգացողությունների միջև։ Հին Եգիպտոսի արվեստը, որը լայն հասարակությանը հայտնի է Թութանհամոնի դամբարանով` ավելի խորքային է դառնում դամբարանի վրա գրված բանաստեղծությամբ։ Ինձ համար ամենահանճարեղ բանաստեղծությունն աշխարհում հենց դա՛ է` այդ դամբարանի վրա գրված երկու տողը. «Դու եկար, և ես ուրախ եմ»։- Կյանքն առանց արվեստի լիարժեք չէ...


Կյանքն առանց արվեստի կյանք չէ։ Կյանքն առանց արվեստի պրիմատներինն է,այսինքն` հոմո սապիենսի համար չէ։ Նույնիսկ ես կարծում եմ, թե պրիմատներն էլ են յուրովի զգում արվեստը, գեղեցիկը նրանք էլ են տեսնում։

 

- Ինչևէ, գուցե Ձեր կոչումը նկարչությո՞ւնն է։


- Իսկ ո՞վ կարող է ասել, թե ո՛րն է իր կոչումը։ Ես չեմ հավատում, որ ամբողջ կյանքում նույն գործով զբաղված մարդը կասեր, որ եթե կյանքը նորից սկսեր` նույն ձևով կսկսեր։ Ես ի՞նչ գիտեմ` ո՛րն է իմ կոչումը։ Ավելին. մեկ-մեկ ինձ թվում է, որ եթե ես բժիշկ չլինեի, քահանա կլինեի։ Նույն համազգեստն է. նրանցը` սև, իմը` սպիտակ։ Միգուցե, եթե ես ժամանակին ընտրեի ոչ թե բժշկությունը, այլ` նկարչությունը, ես պրոֆեսիոնալ նկարիչ դառնայի, միգուցե, բայց պրոֆեսիոնալ նկարչի անցած «դպրոց» ես չունեմ և, կարելի է ասել, թե որքանո՛վ այսօր պատահաբար նկարիչ եմ դարձել, նույն պատահականությամբ էլ մանուկ հասակում չեմ ստացել սիստեմատիկ, ավելի ճիշտ` ընդհանրապես չեմ ստացել նկարչական կրթություն։ Նկարելու իմ ձիրքը ժառանգական է։

 

- Գեղանկարչության մեջ հիմնականում ո՞ր թեմաներն են Ձեզ հոգեհարազատ։


-Բնապատկերները։ Բնությունն ինձ համար ուրիշբան է։ Ես չեմ սիրում ալեգորիկ նկարչությունը, որի մեջ էս բանը` էս է նշանակում, էն բանը` մեկ այլ։ Բնությունից ստացած անմիջական տպավորությունը կտավին ես հանձնում յուրովի, շատ էմոցիոնալ կերպով, և սա հաճելի է։ Ճանաչելով մարդու բնույթը` երբեմն նկարում եմ նաև դիմանկարներ։ Ուինսթոն Չերչիլը հրաշալի բնանկարիչ է եղել։ Երբ իրեն հարցրել են. «Ինչո՞ւ եք բնություն նկարում», նա պատասխանել է. «Նկարում ես մարդուն, ու ինքը դժգոհում է, որ իրեն նման չէ, բայց չի եղել մի ծառ, որ ես նկարեմ, գա ու ասի, թե նման չես նկարել»։

 

- Ո՞ր հոգեվիճակն է Ձեզ ավելի տրամադրում նկարելու։


- Դժվար է ասել։ Մի բան օրինաչափ է. ես գիտեմ, որ անմիջական տպավորության տակ արվածը լավ չէ. իհարկե, բացառություններ լինում են։ Չափից դուրս մեծ էմոցիոնալ լարվածության ժամանակ չեմ կարողանում գրել կամ նկարել։ Ստեղծագործում եմ, երբ էմոցիաներով լիքն է ներսս, բայց ինչ-որ տպավորություն խանգարում է։ Այդպիսի օրերին ես մոռանում եմ ժամանակը, որից դուրս եմ մղվում ումտնում ժամանակային մի նոր` անչափելի չափման մեջ։

 

- Կկարողանա՞ք բաժանվել Ձեր նկարներից։


- Երբեք։ Իմ բոլոր նկարներն իմ զավակներն են։ Նվիրել եմ ընդամենը մեկ նկար, որում պատկերված է եկեղեցի։ Երևի`այդ նկարը ստեղծվել էր նրա համար, ումնվիրվեց։

 

- Ինչպիսի՞ն են աշխարհի ընկալման Ձեր գույները։


- Յուրաքաչյուր նկարիչ իր գույների ներկապնակն ունի։ Ես կարմիրով չեմ կարող նկարել։ Իմը օխրայի երանգներն են` մեղմ, հանգած, սառի ու տաքի միջև ընկած գույները. դեղնանարնջագույնից մինչև բաց շականակագույն, ոսկեգույնի-դեղինի խառնուրդը... Պատկերացնո՞ւմ եք` ի՛նչ կստացվի։ Նկարելուց հետո երբեմն ուզում եմ գույնը մգացնել` շատ է ճչում։ Կոնտրաստ ստեղծելը հանճարեղ նկարիչների գործն է։


Օգյուստ Ռոդենն ասել է. «Արվեստն անկեղծության հրաշալի դաս է։ Մեծ նկարիչները միշտ արտահայտում են այն, ինչ մտածում են` չվախենալով փշրել սահմանված նորմերը»։


Հրաշալի է, այնպես չէ՞։ Երեխաների անմիջականությունը ոչ ոք չունի։ Երեխաներն այնպիսի գույնի զգացողություն, այնպիսի ֆանտազիա ունեն, որ, ցավոք, հետո ոչ բոլորն են պահպանում. սահմանների մեջ դնելով` կորցնում են այդ զգացողությունը, քանզի նրան թելադրել են` ինչպե՛ս նկարել։

 

- Բժշկությունն ազդեցություն ունի՞ Ձեր արվեստի վրա։


- Այնքանով ունի ազդեցություն, որքանով բժշկությունն ինձ ընձեռել է հնարավորություն` հսկայական քանակով մարդկանց հետ շփվելու։ Բժշկի մոտ մարդը կարծես խոստովանահոր առջև կանգնած լինի։ Դա հնարավորություն է տալիս ինձ մարդկային հոգեբանությունն ավելի մոտիկից ուսումնասիրելու։ Բժշկությունը ոչ ռոմանտիկ մասնագիտություն է, այլ ծանր, չարքաշ, դժվար, ֆիզիկական և հոգեկան տվայտանքներով լի պատասխանատու աշխատանք է, եթե, իհարկե, լուրջ ես մոտենում։ Բժշկությունը ոչ թե ռոմանտիկա է ծնում, այլ բժշկությունից դուրս դու ապաստան ես փնտրում, կամ` հանգստի ափ։ Ինձ համար այդպիսի ափ է նկարչությունը։ Ինձ համար բժշկությունը ոչ թե ներշնչանք է, այլ ներշնչանքի նյութ։ Արվեստն ինքը` զարմանալ կարողանալու չկորսված զգացողություն է։

Հեղինակ. Լուսինե Միքայելյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-10-2008 (14)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ
«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով...

Պատմության էջերից Հիշարժան տարեթվեր
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ

Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ...

ՆԱՆԵ. Նոստալգիա
ՆԱՆԵ. Նոստալգիա

Ես քեզ որոնեցի երեկ գիշեր նորից,
Թեկուզ մեր այն վերջին...

ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը
ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը

–   Զինվորը կգա, զինվորը չի գա, - Երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտին...

ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր
ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր

 Ես հանելուկներ չեմ սիրում. լավ է, երբ ամեն ինչ պարզ է, ու ես ամեն բան գիտեմ։ Հանելուկն անպայման` ուզեմ, թե չուզեմ, մտքերս խճճելու է իր հանգույցների մեջ, լուծեցի` կարող եմ թեթևացած շունչ քաշել, չլուծեցի...

ՆԱՆԵ. Վերադառնամ...
ՆԱՆԵ. Վերադառնամ...

…Վերադառնամ դաշտը այն բաց .

Բաղեղները հյուսած ծամիս`

Սպասեմ քույր մուսաներին...

ՆԱՆԵ. Երկուսը
ՆԱՆԵ. Երկուսը

Հակոբն ամբողջ գիշեր աչք չփակեց… Եվ դա վերջին ամիսներին առաջին անքուն գիշերը չէր։ Անքուն ժամերն անցնում էին ինչ-որ ելքի փնտրտուքով…Վարկից վարկ պարտքերը  տոկոսների հետ աճում  ու աճում էին։ Եվ հիմա ինքը նման էր ճահճի...

ՆԱՆԵ. Երկիրս
ՆԱՆԵ. Երկիրս

Ինչ էլ լինի`  ծաղկելու է ծիրանենիդ.

Ծիծեռնակը ծանոթ քիվին –              

                   նորոգելու բույնը իր հին,

Պայթելու է հունդը հողում...

Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին
Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին

Ձեզ ենք ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ, ով մասնագիտությամբ...

Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:

Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,

և այն ինձ համար անսպառ աղբյուր է:

Ամադեո Մոդիլյանի...

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)
Հրանտ Սապոնջյան
Հրանտ Սապոնջյան

Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մեկ դար... Մեկ կյանք...
Մեկ դար... Մեկ կյանք...

Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան

Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ